«Մունդիալ 2018»-ի ընտրական մրցաշարի եվրոպական գոտում այսօր տեղի կունենա 2-րդ տուրը
СПОРТԱշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում այսօր մեկնարկում է 2-րդ տուրը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպումների նախախաղային տեսությունը:
Խաղային օրվա կենտրոնական դիմակայությունը կայանալու է Թուրինի «Յուվենթուս Սթեդիում»-ում, որտեղ Իտալիայի ազգային ընտրանին ուժերն է չափելու Իսպանիայի հավաքականի հետ: «Եվրո 2016»-ում թիմերը հանդիպեցին 1/8 եզրափակիչում, որտեղ հաջողությունն ուղեկցեց «սկուադրա աձուրա»-ին: Իտալիան կարողացավ դժվարին պայքարում վստահ հաղթանակ տանել 2-0 հաշվով: Եվրոպական ֆուտբոլային գրանդ հավաքականներն իրենց պատմության ընթացքում առճակատվել են 44 անգամ: Իտալիան իր օգտին գրանցել է 15 հանդիպում, պարտվել 12 խաղում, թիմերի միջև ևս 17 խաղ ունեցել է խաղղ ելք: Իսպանացիները 6 գնդակ պակաս են հեղինակել իտալացիներից՝ 48-ն ընդդեմ 54-ի:
Հավաքականները «Մունդիալ 2018»-ի ընտրական մրցաշարում ընդգրկված են G խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մակեդոնիայի, Իսրայելի և Լիխտենշտեյնի հավաքականները: Իսպանիան 1-ին տուրի խաղում կարողացել է ջախջախել Լիխտենշտեյնին՝ 8-0 հաշվով, իսկ Իտալիան՝ մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով վստահ առավելության է հասել Իսրայելի հավաքականի նկատմամբ: Դիմակայության հաղթողը կստանձնի խմբում առաջատարի դիրքը:
Բուքմեյքերական ընկերությունները Իտալիա-Իսպանիա զույգում առավելությունը տալիս են հյուրերին: «Կարմիր ֆուրիա»-ի հաղթանակի միջինացված ցուցանիշը հավասար է 2.52-ի, Իտալիայի հաղթանակի համար սահմանվել է 3.05 գործակիցը, իսկ ոչ-ոքին հավասար է 3-ի:
Բացի Իտալիա-Իսպանիա մրցավեճից, ուշադրության կենտրոնում է նաև Ավստրիա-Ուելս խաղը: Ավստրիան Եվրոպայի առաջնությունում ձախողվելուց հետո խնդիր ունի վերականգնել սասանված հեղինակությունը: Ուելսի հավաքականից սպասելիքները գնալով ավելանում են:
Խաղային օրը կկայանան նաև հետևյալ հանդիպումները.
Թուրքիա-Ուկրաինա
Իռլանդիա-Վրաստան
Իսլանդիա-Ֆինլանդիա: