Պուտինը եւ Օլանդը Սիրիայի խնդիրը կքննարկեն ՌԴ նախագահի Ֆրանսիա այցի ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին այցով կժամանի Ֆրանսիա, որտեղ իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կունենա»,-ասել Է Լավրովը՝ բացելով բանակցություններն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը «այն միտումների հաշվառմամբ, որոնք վերջին ժամանակներս դրսեւորվում են թե՛ երկու երկրների գործարար շրջաններում, թե մեր կառավարությունների աշխատակիցների շրջանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



