Կրեմլը հիմքեր չի տեսնում Սիրիայի հարցով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլը հիմքեր չի տեսնում Սիրիայի հարցով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, քանի որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը արաբական այդ հանրապետության տարածքում օրինական հիմունքներով է պայքարում ահաբեկչության դեմ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով որեւէ պատժամիջոցի համար պատճառ չկա։ «Չմոռանանք, որ ՌԴ-ն միակ երկիրն է, որի զինված ուժերը միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ են գտնվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Ընդ որում մենք գիտենք, որ կան նաեւ երկրներ, որոնց զինված ուժերը միջազգային իրավունքի տեսակետից ոչ լեգիտիմ են գտնվում ՍԱՀ տարածքում»,- նշել է Պեսկովը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



