«ՀԺ»․ Ական շտապել է Երեւան՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու
ОБЩЕСТВО«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երեւան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:
«Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երեւանում: Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել եւ հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել:
Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ: Նա նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



