Արցախում հայ զինծառայող է վիրավորվել
ОБЩЕСТВОԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



