Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փոխհրետակոծություն է տեղի ունեցել հսկիչ գծում
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փոխհրետակոծություն Է տեղի ունեցել հսկիչ գծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IANS գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 7-ի առավոտյան Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Ջամու տարածաշրջանի Պունչ օկրուգում:
«Այսօր առավոտյան լայնածավալ հրետակոծություն եւ հրաձգություն Է տեղի ունեցել Պունչի օկրուգի Մալթա շրջանում այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը համատարած ականակոծման Է ենթարկել հնդիկ զինվորականների դիրքերը եւ քաղաքացիական օբյեկտները»,- գործակալությունը մեջբերել Է ոստիկանության՝ անունը չնշված ներկայացուցչի խոսքը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



