Բրեդ Փիթը բաժանվելուց հետո առաջին անգամ հանդիպել է երեխաներին
ФОТОԱնջելինա Ջոլիի՝ սեպտեմբերի 19-ին ապահարզան էր պահանջելուց հետո Բրեդ Փիթը երկար ժամանակ է, ինչ հեռու էր իր երեխաներից:
Սակայն Բրեդը վերջապես կարողացել է հանդիպել իրե երեխաների հետ՝ տեղեկացնում է People ամսագիրը:
52-ամյա դերասանը և 41-ամյա Ջոլին համաձայնվել են Ջոլիի ժամանակավոր խնամակալությանը այն հայտարարությունների պատճառով, որ Բրեդը կոպիտ է վարվում երեխաների հետ և նույնիսկ ֆիզիկական բռնության է ենթարկել իր 15-ամյա որդի Մադդոքսին:
People ամսագիրը գրում է, որ Բրեդի համար աշխարհի ամենակարևոր մարդիկ իր երեխաներն են և նա ամեն ինչ կանի՝ նրանց հետ լինելու համար:
Ավելի վաղ Բրեդը համաձայնվել է Ընտանիքի և երեխաների ծառայութունների բաժնի հետ, որ նա մասնագետների ներկայությամբ կհանդիպի իր երեխաներին և ալկոհոլի ու թմրանյութերի առկայության թեստեր կհանձնի:
Ամենայն հավանականությամբ Բրեդն իր երեխաներին հանդիպել է մասնագետի ներկայությամբ՝ ըստ համաձայնության:
Համաձայնության վերջնաժամկետը հոկտեմբերի 20-նն է, որից հետո պետք է բանակցություններ սկսվեն նոր համաձայնության շուրջ:
Ջոլին ցանկանում է իրենց վեց երեխաների խնամակալը դառնալ, սակայն Բրեդը կողմ է մասնակի խնամակալությանը:
Դերասաններն ունեն վեց երեխաներ՝ 15-ամյա Մադդոքսը, 12-ամյա Պաքսը, 11-ամյա Զահարան, 10-ամյա Շիլոն, և 8-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: