Ադրբեջանում հայրը 8 տարի շարունակ իր աղջիկներին շղթայված պահել է ախոռում
ОБЩЕСТВОԱդրբեջանի Իմիշլի շրջանի բնակիչ Վալեհ Մամեդովը 8 տարի շարունակ իր 2 աղջիկներին շղթայված պահել է ախոռում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության լրատվական բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի Իմիշլի շրջանի ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները եղել են դեպքի վայրում եւ հետաքննչական աշխատանքներ են իրականացրել:
Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկներից մեկը չդիմանալով ցրտին մահացել է, իսկ մյուսի հոգեբանական եւ ֆիզիկական վիճակը խիստ ծանր է:
Դեպքի առթիվ Իմիշլիի ոստիկանությունում «մարդուն անօրինաբար ազատությունից զրկելու» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



