Տավուշում վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երեւան. վիճակը կայուն ծանր է
ОБЩЕСТВОՀայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Գառնիկ Լալայանին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, դրական դինամիկայով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդի գնդակոծությունից 4 անձ էր վիրավորվել: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է սահմանամերձ գյուղերը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



