Վարդագույն հովազ. Բեյոնսեն՝ զբոսանքի ժամանակ (ֆոտո)
ФОТОԲեյոնսեն կրկին ապացուցել է իր ամենաոճային աստղ լինելու հանգամանքը։ Երեկ երգչուհին հայտնվել է Մանհեթենի փողոցներում Gucci-ի աշնանային հավաքածուի վառ վարդագույն հագուստով։ 35-ամյա երգչուհին Նյու Յորք էր ժամանել, որպեսզի տեսակցի մորը՝ Թինա Նոուլզին։
Բեյոնսեն հագել էր շերտավոր կիսաշրջազգեստ, որն արժե 2000 դոլար, բրդյա սվիտեր, գլխարկ և վերցրել էր Gucci-ի փրինթով դրամապանակ։ Նորաձևության մասնագետները Բեյոնսեի վարդագույն լուքը գնահատել էին 4000 դոլար։
Հիշեցնենք, որ CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն ճանաչվել էր «Ամենաոճային անձ»։
«Նորաձևությունը գործիք է, որը օգնում է գտնել քո եսը և ուժը։ Դա ինքնաարտահայտվելու միջոց է»,- ասել էր երգչուհին մրցանակը ստանալուց հետո։


1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



