Արցախի վարչապետը 100 ազատամարտիկի հետ մեկնել է Տավուշի դիրքեր (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱրցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել 100 ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը «Արցախպրես»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ են մեկնում:
«Մեր նպատակն է մեկ անգամ եւս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել եւ հասկացնել, որ այլեւս հրաժարվի նման ոտնձգություններից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայկական կողմն ունի վիրավորներ:




1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



