Ռուսաստանում վանաձորցի երիտասարդն ավտովթարի զոհ է դարձել
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում խոշոր ավտովթարի զոհ է դարձել վանաձորցի Վարազդատ Մանասյանը: Նա 25 տարեկան էր, Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի: Ուներ հայր, իրենից մեկ տարով փոքր երկվորյակ քույր ու եղբայր: Տղայի մայրը վաղուց էր մահացել:
Ծանոթներից մեկի պատմելով, մեքենայի, որի մեջ եղել է Վարազդատը, անիվը երթի ընթացքում անակնկալ կերպով դուրս է թռել, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել այդ պահին անցնող ավտոբուսին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ թե վարորդը, թե ուղևորը՝ Վարազդատը մահացել են: Հարվածի հետևանքով ավտոբուսի ուղևորներից ոմանք ևս բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ են ստացել:
Վարազդատն ավարտել է Վանաձորի թիվ 1 դպրոցը:
Տղայի մարմինը ՌԴից հայաստան կտեղափոխվի այսօր։
![]()
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



