Տղամարդու հագուստի 9 տարր, որոնք դուր են գալիս կանանց (լուսանկարներ)
ЛАЙФԵրբ ձեր ոճը խոսում է ձեր մասին, դուք այլևս կարիք չունեք որևէ բառ ասելու: Եվ անշուշտ՝ գեղեցիկ և ոճային հագուստ կրող տղամարդը կարող է գրավել գրեթե ցանկացած կնոջ սիրտ:
Այսօր Past.am-ը ձեզ ցույց կտա տղամարդկանց հագուստի այն տարրերը, որոնք կանանց շատ են դուր գալիս:
-
Գեղեցիկ կոշիկներ
Գեղեցիկ և ճաշակով կոշիկները տղամարդու հագուստի ամենակարևոր տարրերից մեկն են և դրանք շատ բան կարող են ասել իրենց տիրոջ մասին: Ցանկացած աղջիկ գիտի, որ կոշիկները պետք է կոկիկ լինեն և երանգով համապատասխանեն տաբատների գույնին կամ մի փոքր մուգ լինեն: Հենց այդ պատճառով կանայք հաճախ ուշադրություն են դարձնում տղամարդու զգեստապահարանի հենց այդ տարրին:
-
Հենլի շապիկ
Հենլի շապիկը երբեք չի դադարում նորաձև լինել: Այն հոլիվուդյան դերասանների և հայտնի մարզիկների ամենասիրելի շապիկների տեսակն է: Առանց օձիքի և վերևի կոճակն արձակած շապիկները կանանց միշտ խելագարության են հասցնում:
-
Սպիտակ շապիկ և ջինս
Ջինս և սպիտակ շապիկ համադրումն ընտրելով դուք երբեք չեք սխալվի: Այս ոճը տղամարդկանց շատ ավելի տղամարդկային և գրավիչ է դարձնում:
-
V-ձև սվիտեր
Կանայք շատ են սիրում տղամարդկանց V-ձև պարանոցով սվիտերներ: Երբ տղամարդիկ հագուստի նման տարր են կրում, նրանք շատ ավելի դաստիարակված և բարեհամբույր մարդու տպավորություն են թողնում:
-
Հետ ոլորած թևքեր և կիպ վերնաշապիկ
Այս look-ը իդեալական համադրում է ամենօրյա և գրավիչ տեսք ունենալու համար: Հետ ոլորած թևքերը և փողկապը տալիս են ավելի «արտաաշխատանքային» տեսք, որը կարծես ասում է. «Ես շատ զբաղված մարդ եմ, սակայն իմ աշխատանքը իմ միակ զբաղմունքը չէ»:
-
Գեղեցիկ համադրված կոստյում
Համադրված կոստյումները դասական են և երբեք չեն դադարում նորաձև լինել: Ճիշտ համադրություն ստեղծելով՝ դուք կարող եք հրաշալի տեսք ունենալ և լավ տպավորություն թողնել ցանկացածի վրա: Նման կոստյում կրող տղամարդը ցանկացած կնոջ երազանքն է:
-
Ճաշակով աքսեսուարներ
Կաշվե ապարանջանները կամ դրանց հյուսված տարբերակները համարվում են այս սեզոնի նորաձևության գագաթնակետը: Սրանք կարող են տղամարդուն ավելի ռոմանտիկ տեսք տալ, ինչը գրեթե ցանկացած կնոջ երազանքն է:
-
Գլխարկներ
Երբ հերթը գալիս է աքսեսուարներին՝ ճիշտ ընտրված գլխարկը կարող է փոխել տղամարդու ողջ look-ը և առանձնացնել ամբոխից: Ուստի ճիշտ գլխարկ ընտրելով՝ դուք կարող եք կանանց ուշադրության կենտրոնում լինել:
9. Լավ խնամված տեսք
Տղամարդը կարող է ոճային հագուստ և աքսեսուարներ կրել, սակայն եթե նա խնամված և մաքուր տեսք չունի, նա չի կարող լավ տպավորություն թողնել: