Հայիթիում ուժգին փոթորիկը 877 մարդու կյանք է խլել
МЕЖДУНАРОДНОЕՀայիթիի կործանարար «Մեթյու» փոթորկի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 877 մարդ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անտուն, կոյուղաջրերի խառնվելու հետևանքով ակտիվացել է ժանտախտի համաճարակը:
Փոթորիկը Հայիթիից հասել է Ֆլորիդա: Ուժգին քամին պոկել է հաղորդալարերն ու էլեկտրահաղորդման սյուները: Վերջին տվյալներով` նահանգում առանց լույս է մնացել շուրջ 800 հազար տուն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



