Քիմ Քարդաշյանի օնլայն լռությունը կարող է մեկ ամսում 1 միլիոն դոլարի կորուստ տալ
ФОТОԸստ հայտնիների ֆինանսական խորհրդատուի՝ Քիմ Քարդաշյանը կարող է սոցիալական կայքերից և իր մասնագիտական հանձնառություններից խուսափելու պատճառով ամենաքիչը մեկ միլիոն դոլար կորցնել մեկ ամսվա ընթացքում,-տեղեկացնում է Past.am-ը:
Ռեալիթի աստղը, ով մեկ շաբաթ առաջ զինված կողոպուտի զոհ է դարձել, հեռացել է սոցիալական բոլոր կայքերից:
Ըստ ֆինանսական խորհրդատու Սամուել Ռադի՝ Քիմի բրենդը ամեն ամիս աշխատում է ամենաքիչը 1 միլիոն դոլար՝ իր էջի գրառումների և լուսանկարների շնորհիվ՝ նույնիսկ չհաշված այն բոլոր գրառումները, որոնք կապված են տարբեր ընկերությունների հետ:
Խորհրդատուն նաև նշում է, որ Քիմի երկար դադարից հետո առաջին գրառումը կարող է նրան ավելի շատ հետևորդներ բերել:
Ռադը նաև նշում է. «Ինձ թվում է՝ սա նույնիսկ կօգնի Քիմին: Հատկապես եթե Քիմն իր վերադարձը ճիշտ կազմակերպի, նա կարող է շատ գումար աշխատել:»
Հիշեցնենք, որ ցուցմունք տալիս թե՛ Քիմը և թե՛ հյուրանոցի դռնապանը հանցագործներին ներկայացրել են որպես ազգությամբ ֆրանսիացիներ և «մասնագիտացած հանցագործներ»: