Երևանի տոնը մանուկները նշել են Մանկական զբոսայգում
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձը փոքրիկ երևանցիները նշել են Մանկական զբոսայգում: Այստեղ հատուկ երեխաների համար կազմակերպված մանկական տոնական ծրագրում ներառվել են տիկնիկային ներկայացումներ, երեխաները մասնակցել են նաև զանազան խաղ-մրցույթների: Բացի այդ, մանուկները հետաքրքրությամբ հետևել են նաև զբոսայգու տարբեր հատվածներում ելույթ ունեցող աճպարարների հնարքներին:
Ներկաներին բարձր տրամադրություն են փոխանցել նաև հայտնի ու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:
Ծրագիրը հագեցած է եղել նաև պատանի կատարողների երաժշտական համարներով:
Շնորհավորելով Երևանի տոնը՝ երեխաների ծնողներն ընդգծել են առանձին մանկական հարթակի կարևորությունն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին՝ բազմաժանր տոնական միջոցառումներ ապահովելու համար:







1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



