Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հոսանքահարված» կառավարության տեսլականը

АНАЛИТИКА

Էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումը, Բիբինի հետ Հանրապետականների փակ հանդիպումն ու այսպես ասած՝ զայրույթը, «մի կերպ վճարելու» և «խաչը տանելու» մասին զախարյանա-նազարյանական տարատեսակ հայտարարությունները, ըստ էության, պատրանք են ստեղծում, թե հայաստանյան «իշխող վերնախավը» լրջորեն անհանգստացած է այդ թանկացմամբ: Ընդ որում՝ այդ «անհանգստությունն» ուղղված է դեպի ՀԵՑ-ը և վերջինիս, մեղմ ասած, չարաշահումները:

Սակայն փորձենք այս ամբողջ թնջուկին նայել մեկ այլ տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի և սրան զուգահեռ մնացած բոլոր այլ թանկացումների մեղքը ի վերջո հանգելու է ՀՀ կառավարությանն ու վարչապետին, անկախ նրանից, թե ինչքան կշրջանառվեն Ռոբերտ Նազարյանի կամ Երվանդ Զախարյանի, կամ Բիբինի անունները: Այս տեսանկյունից ամբողջ գործընթացում ակնհայտորեն գծագրվում է ՀՀ գործադիր մարմնի անհույս իմպոտենտությունը:

Մեծ հաշվով, այս ընթացքում այդպես էլ մենք ականատես չեղանք ծանրակշիռ մասնագիտական եզրակացությունների՝ ոչ ՀԵՑ-ի ներկայացրած թանկացման պահանջի և ոչ էլ այդ թանկացման բացառման վերաբերյալ: Այսինքն,մի կողմը ուղղակիորեն ներկայացնում է հոսանքը թանկացնելու պահանջ՝ սեփական վատնումները «փակելու համար», իսկ մյուս կողմը պարզապես չի համաձայնվում թանկացնել, ընդ որում, չի համաձայնվում զուտ արտաքնապես, քանի որ, եթե մենք ունենայինք գործող և վերահսկող կառավարություն, ապա մինչ որևէ կամայական պահանջ ներկայացնելը, գոնե ձևական առումով, ՀԵՑ-ը կամ Բիբինը պետք է ներկայացնեին շատ թե քիչ մասնագիտական հիմնավորումներ: Արդյունքում՝ Զախարյանի նախարարարկան կարծիքը ամփոփվում է «մի կերպ պետք է վճարենք» ձևակերպման մեջ, իսկ Նազարյանը զոհի կերպարանքով բողոքվում է իրեն բաժին ընկած «խաչից»: Նման իրադրության մեջ տպավորություն է ստեղծվում, որ հոսանքի թանկացման հարցը որոշվում է վերոհիշյալ երեք անձերի շրջանակում և բացարձակ գաղտնիք է մնում, թե որն է ՀՀ կառավարության «խաչը» այս իրավիճակում:

Առավել հստակ պետք է ասել, որ կառավարությունը պարզապես ուսերից գցել է իր «խաչը» , քանի որ հոսանքի թանկացումը, ամենայն հավանականությամբ, քաղաքական որոշում է, որը կայացվել է բոլորովին այլ օղակում: Սա միաժամանակ նշանակում է նաև, որ ՀՀ կառավարությունն ընդամենը բուտաֆորային մարմին է, որը զբաղված է միայն տարեկան 4 կամ 14 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին անհիմն և սիրողական հայտարարություններով: Նման պայմաններում չի բացառվում, որ ամենամոտ ապագայում մենք կունենանք նոր վարչապետ՝ նոր կառավարությունով:

Ընդ որում հարկ է շեշտել, որ կառավարության փոփոխությունը չի լինելու վերջինիս ձախողման արդյունքը, այլ պարզապես արտացոլելու է վարչակարգի ներսում ազդեցության գոտիների վերաբաշխման գործընթացը: Չմոռանանք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նախկին վարչապետից ստացավ աննախանձելի ժառանգություն և օբյեկտիվորեն ի վիճակի էլ չէր շտկել իրավիճակը կարճ ժամանակահատվածում, անգամ մեծ ցանկության դեպքում: Այս տեսանկյունից Հովիկ Աբրահամյանն ընկավ յուրօրինակ ծուղակի մեջ, որի «սեղմօղակները» շարունակաբար ձգվում են: Ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիայի թանկացումն իր հերթին կդառնա մի նոր սեղմօղակ: Գումարած սրան, փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, թերևս Սերժ Սարգսյանի անհատական պնդմամբ, Հովիկ Աբրահամյանը հայտարարելով իր վաղեմի գործընկերոջն ու խնամուն «բամփելու» մասին, զուտ մարդկայնորեն «կոտրվեց» և հայտնվեց վարչախմբի ներսում՝ սեփական թիմի վստահությունը կորցնելու վտանգի տակ: Ի դեպ, հարկ է նշել, որ նման զարգացումները լիովին տեղավորվում են Սերժ Սարգսյանի զսպման ու հավասարակշռման ինտրիգային գործելաոճի մեջ, որի արդյունքում վարչակարգի ներսում առկա խմբավորումներից ոչ մեկը բացահայտ առավելության չի հասնում մյուսի նկատմամբ, իսկ Սերժ Սարգսյանը հաստատուն է պահում արբիտրի իր դիրքերը:

Հ.Գ. Չբացառելով հայաստանյան քաղաքական դաշտում ցանկացած վայրիվերումի հնարավորությունը, նշենք, որ իրադարձությունները հնարավոր է զարգանանան բոլորովին այլ սցենարով:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира