Բան Կի-Մունը դատապարտել է Եմենում սգո թափորի վրա իրականացված հարձակումը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Եմենում սգո թափորի վրա իրականացված հարձակումը, որի համար մեղադրվում են կոալիցիոն ուժերը, եւ կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ հարձակման զոհ է դարձել 140 մարդ, 525 մարդ տուժել է: Այլ տեղեկություններով՝ զոհերի թիվը հասել է 213-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Սանայում սգո սրահի վրա իրականացված հարձակումը, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել հրաժեշտի արարողությանը մասնակցելու: Նախնական տեղեկություններով՝ հարձակումը, որը, որոշ պնդումների համաձայն, կոալիցիոն ուժերի ավիահարվածի հետեւանք էր, ավելի քան 140 մարդու կյանք է խլել, հարյուրավորները վիրավորվել են»,- նշված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



