Հայիթիում եռօրյա սուգ է հայտարարվել «Մեթյու» փոթորկի զոհերի հիշատակին
ОБЩЕСТВОՀայիթիի նախագահ Ժոսելերմ Պրիվերը եռօրյա սուգ է հայտարարել` Կարիբյան ավազանում հոկտեմբերի 3-ից մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի հիշատակին:
Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հիշեցնելով, որ կործանարար փոթորկի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 900-ի:
Հաղորդվում է, որ սգո երեք օրերի ընթացքում պետական դրոշն իջեցվելու է, իսկ ժամանցային հաստատությունները փակ են լինելու: Տարերային աղետի հետևանքով զոհերի վերջնական թիվը դեռևս չի հաղորդվել:
Փոթորիկի կործանարար հետևանքներով պայմանավորված` որոշվել է նաև հետաձգել Հայիթիում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունների օրը կորոշվի հոկտեմբերի 12-ին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



