Ռուսաստանում տանը միայնակ թողնված մեկամյա երեխան ընկել է 4-րդ հարկից
ОБЩЕСТВОՌուսաստանի Լոբնյա քաղաքի բնակելի շենքերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. փոքրիկ տղան ընկել է 4-րդ հարկի բարձրությունից:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, մեկամյա փոքրիկը ընկել է բնակարանի պատուհանից: Երեխային անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Նշվում է, որ երեխան մենակ է մնացել տանը` առանց ծնողների վերահսկողության: Բարձրանալով պատուհանագոգի վրա` երեխան հենվել է հակամոծակային ցանցի վրա և իր ծանրության հաշվին` դուրս հրել այն ու ընկել:
Ողբերգական միջադեպի ականատեսներն անհապաղ շտապ օգնություն են կանչել: Երեխայի մոտ, նախնական տվյալներով, գանգուղեղային փակ վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև այլ վնասվածքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Նշվում է, որ հետաքննություն է սկսվել միջադեպի առթիվ` ծնողների անփույթ վերաբերմունքի գործով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



