Չինացի գիտնականները մտածել են շերամի որդին կերակրել գրաֆենով
ОБЩЕСТВОՉինաստանի Ցինխուա համալսարանի գիտնականները թթենու շերամի որդերին ստիպել են սովորականից ավելի ամուր ոստայն հյուսել, հայտնում է Nano Letters-ը:
Ամուր մետաքս ստանալու համար նրանց կերակրել են թթենու տերևներով՝ մշակված 0.2 տոկոսանոց ածխածնային նանոխողովակների կամ գրաֆենի լուծույթում: Փորձերը ցույց են տվել, որ ստացված մանրաթելը եղել է 2 անգամ ավելի ամուր և դիմացկուն:
Բացի դրանից՝ 1000 աստիճան տաքացնելուց հետո մանրաթելերը սկսել են էլեկտրական հոսանք բաց թողնել: Ենթադրվում է, որ ստացված մանրաթելերը կիրառություն կգտնեն բժշկական իմպլանտների և կենսաբանորեն քայքայվող սենսորների մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



