Հայ հայտնիների հարսանեկան զգեստները. ո՞ւմ տեսնք էր ավելի հաջողված
ФОТОՅուրաքանչյուր աղջկա համար, հարսանիքի օրը ամենակարևորն է և սպասված: Այդ օրվա ուշադրության կենտրոնում հարսն է` իրա հարսանեկան զգեստով: Այս անգամ ներկայացնում ենք հայ հայտնիներին և նրանց հարսանեկան զգեստները: Ինչ եք կարծում, ում տեսնքն էր ամենից հաջողվածը
ԱՆԻ ԴԱՇՅԱՆ
2015 թվականի հուլիս 17-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պսակադրվեցին հաղորդավարուհի Անի Դաշյանը և Լյուդվիգ Կարապետյանը: Անի հարսի շորի ընտրությունը շատ արագ էր կայացրել: Հաղորդավարուհու համար կարևոր էր, որ այն չլինի ավելորդ քարերով, փուլերով և զարդերով:
ՄԱՐԻԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ
Դերասանուհի Մարիամ Մելիքյանն ամուսնացավ 2014 թվականի հոկտեմբերի 19-ին: Դերասանուհին ընտրել էր երկար հարսանեկան զգեստ:
ԱՐԵՎԻԿ ՈՒԴՈՒՄՅԱՆ
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ամուսնացավ 2015 թվականի հունիսի 28-ին: Արևիկի և Արամի պսակադրությունը տեղի ունեցավ Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հաղորդավարուհին կրում էր փոքրիկ և շատ նուրբ հարսանեկան զգեստ:
ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և դաշնակահար Կարեն Մամիկոնյանի պսակադրվեցին 2014 թվականի հուլիսի 24-ին: Երգչուհու եւ դաշնակահարի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Անուշիկը կրում էր երկար պոչով զգեստ:
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Այս տարի հուլիսի 25-ին պսակադրվեց երգչուհի Անահիտ Շահբազյանը: Անահիտը և Կարենը պսկադրվեցին Սաղմոսավանքում:
Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը և գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը պսակադրվել են 2014 թվականի հուլիսի 29-ին:
Սիրուշո
Երգչուհի Սիրուշոյի հարսանիքը երևի ամենաքննարկվածներից է: Երգչուհու հարսանեկան զգեստն արդի մինչ օրս: Սիրուշոն և Լևոնն ամուսնացել են 2009 թվականին: Երգչուհին հարսանեկան զգեստը փնտրել է ԱՄՆ-ում, հիմք է ընդունել միմիայն սեփական ճաշակը: Զգեստը որոշակի շտկումների եւ փոքրիկ ձեւափոխությունների է ենթարկվել Երեւանում` Մհեր անունով մոդելագործի մոտ: Ծաղկեփնջի համար հատուկ սպիտակ ծաղիկներ են ընտրվել: Օրվա ընթացքում այն մի քանի անգամ փոխվել է:
Հռիփսիմե Հակոբյան
Հռիփսիմե Հակոբյանն և Մարտին Մկրտչյանն ամուսնացել են 2013 թվականի հուլիսին 13-ին: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:
Լուսինե Թովմասյան
Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ամուսնացել է 2013 թվականին: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Լուսինե Թովմասյանի զգեստի հեղինակը Վահան Խաչատրյանն է:
Սյուզի Մելիքյան