Զինված նախկին հատուկջոկատայիններ, զրահապատ մեքենա. Քիմ Քարդաշյանին թագուհու պես կհսկեն
ФОТОՖրանսիայի ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանի թանկարժեք զարդերից մեկը. ուղիղ մեկ շաբաթ առաջ հայուհուն կողոպտել էին Փարիզում: Ռեալիթի շոուի 35-ամյա աստղն այժմ Լոս Անջելեսում է, մինչ ամուսինը՝ Քանյե Ուեսթը, Չիկագոյում համերգային շրջագայության է: Ի դեպ, 39-ամյա ռեփերին պահպանում է Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեն, որին շուտով, ամեն դեպքում, կարծես ազատելու են աշխատանքից:
TMZ-ն հայտնում է, որ Քիմ Քարդաշյանն իր անվտանգության ապահովման հարցում արմատական փոփոխությունների է դիմել:
Հայուհին իր անվտանգության մակարդակը հասցրել է նախագահական մակարդակի: Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Քիմի նոր թիկնապահները մինչեւ ատամները զինված կլինեն: Նրանք հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ են:
Երկու թիկնապահներ մշտապես կուղեկցեն Քիմին: Իսկ Քիմի ավտոմեքենան զրահապատ կլինի:
Կողոպուտից հետո ԱՄՆ-ում Քիմը հանդիպել է Իսրայելի բանակի նախկին հատուկջոկատայինների, նախկին ԿՀՎ-ականների հետ, որոնք աշխատում են անվտանգության ապահովման ԱՄՆ-ի երկու ամենախոշոր ընկերություններում: Քանյեն անձամբ է հանդիպել ընկերությունների սեփականատերերի հետ, որպեսզի պայմանավորվի նոր թիմի հետ աշխատանքի պայմանների շուրջ:
Հաղորդվում է, որ կմեծացվեն Քլոեի, Քենդալի, Քայլիի եւ Քորթնիի թիկնազորերը:
Պարբերականը հայտնում է, որ Ռոբը թիկնապահներից հրաժարվել է (պինդ հայ տղա է):