Այս կինը եռյակ լույս աշխարհ բերեց, բայց 7 ամիս անց բժիշկները նրան ապշեցնող լուր հայտնեցին (լուսանկար)
ФОТОEntertrain.1in.am-ը գրում է.
Մարդիկ տարբեր կերպ են ծանոթանում:
Օրինակ, Դևիդը և Ջուլին ծանոթացել են կույր հանդիպման ժամանակ:
Ոմանց համար նման ծանոթությունները թեթևամիտ ավանտյուրա է, իսկ ոմանց համար՝ ճակատագրի նշան:
Զույգը մինչև ականջների ծայրը սիրահարվեց իրար և 2012 թվականին ամուսնացան:
18 ամիս շարունակ Ջուլին փորձում էր հղիանալ:
Բայց ամեն ինչ զուր էր…
Ամուսինները չհուսահատվեցին և որոշեցին բուժման կուրս անցնել:
Աստված լսեց Դևիդի և Ջուլիի աղոթքները, և 2014 թվականին զույգը եռյակ ունեցավ:
Պարզվեց` երեխաներից երկուսը միձվանի երկվորյակ էին:
Սակայն այստեղ էլ զերծ չմնացին անակնկալներից…
Կնոջ մոտ ֆետո-ֆետալային տրանսֆուզիոն համախտանիշ հայտնաբերեցին, որի դեպքում պտուղների մոտ առաջանում է անհամաչափ արյան հոսք:
Այդ ախտանիշը կապված է հաշմանդամության և մահվան բարձր ռիսկի հետ:
Բարեբախտաբար, վիրահատական միջամտությունից հետո, Ջուլին կյանք պարգևեց հիանալի եռյակի. Ավրաամին, Բրեդիին և Կրիստիանին:
Տղաներն առողջ և ուժեղ էին մեծանում:
Դևիդը և Ջուլին ևս մեկ երեխա ունենալու մասին էին մտածում:
Յոթ ամիս անց Ջուլին սրտխառնոցներ էր ունենում:
Նա դրան ուշադրություն չէր դարձնում, սակայն ավելի ուշ բժիշկները նրան ապշեցնող լուր հայտնեցին…
Ընտանիքն ապշեց այն լուրից, որ շուտով երկվորյակ է ունենալու:
Էմիլի և Էլիզա. Ծնվել են 2015 թվականի ապրիլի 18-ին:
Այսօր ընտանիքը մեծացնում է հինգ փոքրիների:
EnterTrain-ի այս նյութը կարդալիս հավատով ես լցվում, որ աշխարհում, այնուամենայնիվ, արդարություն կա:
Ինչ էլ որ ձեզ հետ կատարվի, պետք է լավատես լինել և այն իրականություն կդառնա:
Տիեզերքը պատասխանում է՝ ցանկալին ստանալու հստակ մտադրությամբ արված բոլոր անկեղծ աղոթքներին: