Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնոյից ժամանած բժիշկների
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում ԼՂՀ քաղաքացիների համար:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,
քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին՝ նրանց առաքելության համար՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մարդասիրության նման դրսեւորումները:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



