Արագ դիետա. Նիհարեք 7 կիլոգրամ 7 օրում
ФОТОԽնձորի դիետան համարվում է ամենահեշտ և արդյունավետ դիետաներից մեկը:
Նրա տևողությունը 7 օր է, իսկ արդյունքը՝ մոտ 7 կիլոգրամի կորուստ:
Կարող են խնձորով դիետա պահել նաև նրանք, ում առողջական խնդիրների պատճառով հակացուցված են ուրիշ դիետաները:
Խնձորի դիետա
7 օրվա համար Ձեզ անհրաժեշտ է.
- 1ին օր - 1 կգ խնձոր,
- 2-րդ օր - 1.5 կգ խնձոր,
- 3-րդ օր - 2 կգ խնձոր,
- 4-րդ օր - 2 կգ խնձոր,
- 5-րդ օր - 1.5 կգ խնձոր,
- 6-րդ օր - 1.5 կգ խնձոր,
- 7-րդ օր - 1 կգ խնձոր:
Դիմանալ 7 օր միայն խնձոր ուտելով շատ բարդ է, բայց արդյունքը, հավատացեք, Ձեզ կգոհացնի: Եթե սիրում եք խնձոր, ապա այս դիետան հենց Ձեզ համար է: Կարող եք խմել նաև կանաչ թեյ և ջուր, ինչքան կկամենաք:
Իսկ նրանք, ովքեր չեն դիմանա այս խիստ դիետային, կարող են օրվա ընթացքում խմել նաև 2 բաժակ կեֆիր:
Իսկ ծայրահեղ դեպքում, սկսած 5-րդ օրից, կարող եք օրվա ընթացքում մի փոքրիկ կտոր սև հաց ուտել:
Չկան սահմանափակումներ նաև խնձորի տեսակների, գույնի հարցում:
Բացի նիհարելուց՝ խնձորի դիետան օգտակար է նաև մի քանի հիվանդությունների ժամանակ, ինչպես տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում:
Այս հիվանդությունն ունեցողները կարող են օգտագործել միայն քաղցր խնձորներ:
Գաստրիտի դեպքում նույնպես օգտակար է այս դիետան, բայց հակացուցված են քաղցր խնձորները:
Իսկ եթե սիրտ-անոթային հիվանդություններ ունեք, ապա 1 կգ խնձորին ավելացրեք մինչև 100 գ շաքարավազ: