Ինչո՞ւ են մարդիկ համբուրվելիս փակում աչքերը
ЛАЙФԵրբեւէ մտածե՞լ եք, թե ինչու են մարդիկ համբուրվելիս փակում աչքերը։ Մենք համբուրվելիս փակում ենք աչքերը, բայց երբեք չենք մտածում, թե ինչու ենք այդ անում։ Ներկայացնում ենք հինգ փաստ համբույրի մասին։
1. Ժամանակաից վիճակագրությունն անողոք է։ 14 տարեկանների շուրջ կեսը գիտի, թե ինչ է համբույրը եւ հաջողությամբ անում է այդ:
2. Անմեղ համբույրը շուրջ 5 կալորիա է այրում։ Եթե համբույրի տեմպն արագացնեք, կարելի է մեկ րոպեում 20 կալորիա այրել։ Համեմատության համար նշենք, որ արագ քայլելու ընթացքում 4-ից 5 կալորիա է այրվում։

3. Իսկական համբույրը զարկերակի զարկերը մեկ րոպեում հասցնում է 100 եւ ավելի զարկի։
4. Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում համբույրի վրա միջինը երկու շաբաթ ժամանակ է վատնում։
5. Համբուրվողների շուրջ 65 տոկոսը համբուրվելիս գլուխն աջ կողմ է թեքում։

Ժամանակն է պատասխանել գլխավոր հարցին. ինչո՞ւ են մարդիկ համբուրվելիս փակում աչքերը։ Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդը, կրքոտ համբույրի ընթացքում աչքերը փակելով, ենթագիտակցորեն պաշտպանում է օրգանիզմը ծանրաբեռնվածությունից։ Համբույրի ընթացքում զգացմունքների այնպիսի պայթյուն է տեղի ունենում, որ եթե դրանք չզսպել, հավելյալ զգացմունքներից կարող է նույնիսկ ուշաթափություն առաջանալ։ Այդպիսով, փակ աչքերով համբուրվող մարդը ենթագիտակցորեն արգելափակում է կրքերի հնարավոր կուտակումը, ինչն էլ օրգանիզմը պաշտպանում է տհաճ անակնկալներից։



