Արտաշատ-Երևան ճանապարհին «Նիսսան»-ը բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում «Նիսսան ինֆինիտի QX4» մակնիշի 91 AD 999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1954 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



