«Նորմանդական քառյակը» հոկտեմբերի 19-ին հանդիպում կանցկացնի Բեռլինում
ПОЛИТИКА«Նորմանդական քառյակի» մասնակից երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտնել Է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը:
«Տիկին Մերկելը «նորմանդական քառյակի» երեք ղեկավարներին հրավիրել Է հանդիպել ընթրիքի շուրջ, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում»,-ասել Է դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել Է Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» բանակցությունների նախապատրաստմանը վերաբերող տեղեկատվությունը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



