ԱՊՖԱ. «Չելսիի» համար ֆուտբոլիստները խանութի պահեստավորված ապրանք են
СПОРТԱնգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ երկրի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» պայմանագրեր ունի 33 ֆուտբոլիստների հետ: Դա վկայում է, որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կարող են ստանալ բավարար խաղային ժամանակ, հաղորդում է Mirror-ը:
«Մենք ցանկանում ենք իմանալ, թե որն է սահմանագիծը: «Չելսին» մեծ ազդեցություն ունի տարբեր մրցաշարերում: Մեզ անհանգստացնում է ակումբի ֆուտբոլիստների քանակը: Նրանց համար ֆուտբոլիստները խանութի հասարակ պահեստավորված ապրանք են: Մենք ստույգ գիտենք, որ ֆուտբոլիստների մի մասը ցանկանում է հեռանալ, որպեսզի ունենա մշտական խաղային պրակտիկա այլ թիմերում, սակայն պայմանագրային պարտավորությունները թույլ չեն տալիս»,- հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Գորդոն Թեյլորը:
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող «Չելսիի» ղեկավարությունը դեռ չի արձագանքել հայտարարությանը: