ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինի ավիաբազայում
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի Е-3 հետախուզական օդանավը վայրէջք է կատարել Տալլինում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի բանակի գլխավոր շտաբը։ Օդանավը սարքավորված է ռադիոտեղորոշիչ հայտնաբերման AWACS համակարգով, մշտական տեղակայության վայրը Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազան է։
Էստոնիայի ՌԾՈւ հրամանատար գնդապետ Յաակ Տարիենը հայտնել է, որ E-3 օդանավերը թռչում են ըստ ծրագրի, թե՛ Էստոնիայի, թե՛ Լատվիայի ու Լիտվայի ՀՕՊ ծառայությունների աջակցությամբ։
Բալթյան երկրները օդային պարեկության համար սեփական օդանավեր չունեն, դրա համար էլ 2004-ին ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունից հետո այդ երկրների օդային սահմանների պարեկությունն իրականացնում են Դաշինքի մյուս երկրները։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



