Տեղեկությունը «հազարավոր կիլոմետրերով» հեռու է իրականությունից. ՎՊ նախագահի մամլո խոսնակը` Իշխան Զաքարյանի` Դալլաքյանին միանալու մասին
ПОЛИТИКАԱյսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածներից մեկում նշված է, որ թերթի տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախագահ (թերթում, երևի թե սխալմամբ, նշված է նախկին նախագահ) Իշխան Զաքարյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով Past.am-ի լրագրողը զանգահարել է ՎՊ նախագահի մամլո քարտուղար Արամ Ալավերդյանին, ով հետևյալ կերպ մեկնաբանեց այն.
«Ձեր նշած տեղեկությունը, կարելի է ասել, «հազարավոր կիլոմետրերով» հեռու է իրականությունից: Տեղեկությունը հրապարակած լրագրողին խորհուրդ կտամ անպայման կարդալ Նոր սահմանադրությունը, որտեղ պարզ նշված է, որ Հաշվեքննիչ պալատի և´ նախագահը, և´ խորհրդի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ»: