Աշխարհի ամենապահանջված տղամարդ մոդելները (լուսանկարներ)
ФОТОՄենք հիանում ենք ոչ միայն այս մոդելների հիասքանչ արտաքին տեսքով, այլ նաև նրանց հարուստ ներքին աշխարհով: Չէ՞ որ մոդելային բիզնես հասնելու ճանապարհին նրանք կարողացել են իրենց ուժեղ բնավորության և նպատակասլացության շնորհիվ հաղթահարել բոլոր դժվարությունները:
Past.am-ը ներկայացնում է աշխարհի ամենապահանջված տղամարդ մոդելների 10-յակը:
-
Շոն Օ՛Փրեյ
Շոնը երբեք չի երազել մոդելային կարիերայի մասին, սակայն շատ հանկարծակի կերպով նրա լուսանկարը բարձր գնահատանքի է արժանացել մի մոդելային գործակալության կողմից և նա միանգամից աշխատանք է ստացել այդ ոլորտում:
-
Նիք Բեյթման
Նիք Բեյթմանը ոչ միայն համաշխարհային հայտնության մոդել է, այլ նաև մարզիկ է: Նա կարատեի աշխարհի քառակի չեմպիոն է և ունի մարտարվեստի իր սեփական դպրոցը:
-
Սերժ Ռիգվավա
Դժվար է հավատալ, որ այս գանգրահեր տղան 17 տարեկան է: Սերժը Գերմանիայից է, և նրա մոդելային կարիերան սկսվել է մոդելային մրցույթում հաղթանակ տանելուց հետո:
-
Մեթյու Թերրի
Այս տաղանդավոր երիտասարդը ապրում էր մի փոքրիկ ամերիկյան քաղաքում, և մի գեղեցիկ օր նրա մայրիկը իր որդու լուսանկարը ուղարկեց ֆեղեցկության մրցույթի, որտեղ Մեթյուն անշուշտ հաղթեց, և հենց այդպես սկսվեց նրա մոդելային կարիերան:
-
Ջոն Կորտահարենա
Բարձրահասակ, կանաչաչյա, մուգ վարսեր, թավ ունքեր և ընդգծված դիմագծեր. Ահա այն ամենն, ինչ ստիպում են մոդելյորներին և լուսանկարիչներին երազել համագործակցել Ջոնի հետ: Իզուր չէ, որ նա համարվում է աշխարհի ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը:
-
Մարլոն Թեյշեյրա
25-ամյա բրազիլացի այս հմայիչ տղան դեռ վաղուց համարվում է բոլոր ցուցադրությունների աստղը: Չնայած իր խելահեղ հայտնությանը Մարլոնը շատ համեստ է: Բացի այդ՝ նա նկարահանվել է Ֆիլիպ Կիրկորովի « Снег» երգի տեսահոլովոկում:
-
Ռոբ Էվանս
Այս գրավիչ երիտասարդի գլխավոր արժանիքն այն է, որ նա 190 սմ հասակ և սպորտային կազմվածք ունի: Ռոբը զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով և մասնակցել է հանրահայտ «Ամերիկյան թոփ-մոդել» մրցույթում:
-
Սեյմոն Նեսսման
Մի քանի տարի առաջ Սեյմոն Նեսսմանը աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն էր և դա ամենևին էլ զարմանալի չէ: Նա միևնույն ժամանակ թե՛ նուրբ, թե՛ էկզոտիկ և թե՛ տղամարդկային տեսք ունի:
-
Չեդ Ուայթ
Չեդ Ուայթը ծնվել է Փորթլենդում, ԱՄՆ: Նա երբեք լրջորեն չի մտածել մոդելային բիզնեսում լինելու մասին: Սակայն նրա արտաքին տվյալները բնականաբար չէին կարող չնկատվել համաշխարհային մոդայում: Հիմա Չեդը կարողանում է համատեղել մոդելի աշխատանքը դերասանի և բարեգործի աշխատանքի հետ:
-
Դեյվիդ Գանդի
Գանդին մոդելային ինդուստիայի կենդանի լեգենդ է, ինչպես նաև նա Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Արդեն մի քանի տարի է, ինչ Դեյվիդը համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը: Դեյվիդը նաև պրոֆեսիոնալ վարորդ է, գրում է հեղինակային հոդվածներ համաշխարհային հայտնության հրապարակումներում: Նա նաև զբաղվում է բարեգործությամբ: ԵՎ այս ամենի հետ միասին՝ նա ամուսնացած չէ: