Ջենիֆեր Լոպեսը զվարճանում է իր նախկին ամուսին Մարկ Էնթոնիի հետ
ФОТОՋենիֆերն ու Մարկը բաժանվել էին հինգ տարի առաջ: Սակայն կարծես թե հիմա նրանց հարաբերություններն ավելի քան լավ են: Երեկ Ջենիֆերն ու Մարկը, ովքեր 8 տարեկան երկվորյակներ ունեն՝ Մաքսը և Էմմեն, զվարճանում էին՝ Սնափչաթում տեսանյութեր հրապարակելով,-տեղեկացնում է Past.am-ը:
Billboard-ը տեղեկացնում է, որ ներկա պահին Ջենիֆեր Լոպեզն ու Մարկ Էնթոնին միասին աշխատում են իսպանալեզու ալբոմի վրա:
Ջենիֆերը խոստովանել է, որ նա անհամբեր սպասում է իր նոր իսպանալեզու ալբոմի ստեղծվելուն, քանի որ նա և Մարկը ցանկանում են մոտ լինել իրենց լատինամերիկյան արմատներին:
Մարկն իր հերթին գովաբանել է Ջենիֆերին՝ ասելով, որ նա անհավատալի բարձունքների է հասել և հրաշալի կերպով ներկայացրել է իր մշակույթը ողջ աշխարհին:
Էնթոնին աշխատում է որպես ալբոմի պրոդյուսեր: Առաջին սինգլը կթողարկվի նոյեմբեր ամսին, իսկ ողջ ալբոմը լույս կտեսնի 2017 թվականին:
Հիշեցնենք, որ Մարկն ու Ջենիֆերը միասին համագործակցել սկսել են 1990-ականներից:
Նրանք ամուսնացել էին 2004 թվականին և ամուսնալուծվել 2011-ին:
Իսկ այս օգոստոս ամսին Ջենիֆերը 5 տարի ընկերություն անելուց հետո բաժանվեց իր ընկեր Կասպեր Սմարթից:
Մարկ Էնթոնին դեռ ամուսնացած է 28-ամյա Շանոն դե Լիմայի հետ: