Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ազարտը և աստղակերպի նշանները

ЛАЙФ

Erkusov.com-ը գրում է.

Ո՞ր խաղում կարելի է դրսևորվել՝ չվնասելով ինքդ քեզ: Յուրաքանչյուր նշանին՝ որը և որտեղ... Գլխավորը՝ չպարտվես: 

Խոյ. 21 մարտ - 20 ապրիլ

Իրեն ակտիվորեն է դրսևորում ամեն ինչում, բացի ֆուտբոլից և հոկեյից, որտեղ նրան պարզապես չեն ընդունում` նոր դարպասներին երկար նայելու սովորության պատճառով: Խոյի հետ խաղալը միայն հաճույք է. բոլոր խաղաքարտերը ճակատին են գրված: Բայց անգամ չնչին գումար շահելիս պատրաստ է ցանկացածին բարեգործություն անել:

Ցուլ. 21 ապրիլ - 20 մայիս

Խաղացող Ցուլն այնքան անվրդով է, որ հարկավոր է պարբերաբար ստուգել նրա զարկերակը: Նրան հունից հանելը հեշտ չէ: Եթե, իհարկե, ժամերով նրա առաջ կարմիր շոր թափահարես կամ էլ հարցնես` «Այս ո՞վ է քեզ պոզեր տնկել», հնարավոր է հասնես ուզածիդ: Սակայն բարկացած պահին Ցուլը սարսափելի է, թեև այդ դեպքում ևս ձեռքից բաց չի թողնի խաղաքարտը կամ դոմինոյի քարը:

Երկվորյակներ. 21 մայիս - 21 հունիս

Նրանց համար միանգամայն նորմալ է միաժամանակ մի քանի գործով զբաղվելը: Օրինակ` զուգահեռ շախմատ, բիլիարդ և նարդի խաղալը: Երկվորյակները բավական ճարպիկ են «շուլերության» համար, բայց նախընտրում են այլ կերպ վարվել: Գործի են դնում հռետորական բնատուր տաղանդը և, ամեն ինչ պատրաստ է: Հակառակորդի գլուխն այնքան են տանում իրենց շատախոսությամբ, որ դիմացինը ընդհանրապես դադարում է ուղեղն աշխատեցնել:

Խեցգետին. 22 հունիս - 22 հուլիս

Էությամբ խաղացող չէ` բացառություն է կազմում միայն պահմտոցին: Նա միշտ պատրաստ է պարտությանը, անհաջողությանն ու աղետներին: Այդ իսկ պատճառով միշտ փող ունի սև օրվա համար, որը հնարավոր է վերցնել միայն «իր մկրատներով» հանդերձ: Հակառակորդին ապշեցնում է բարձր սուլոցով ու «պատյանի» առողջ գույնով:

Առյուծ. 23 հուլիս - 23 օգոստոս

Արքայական կարգավիճակը պարտավորեցնում է նրբաճաշակ ինչ-որ բանի` գոլֆ, կրիկետ, բրիջ, վիստ, ցածր երաժշտություն, մոմեր, գեղեցիկ շիկահեր… Մի խոսքով, Առյուծներն այնքան ալարկոտ են, որ նրանց միանգամայն բավարար է ուրիշի հաղթանակների առյուծի բաժինը: Եթե անախորժություններ եք փնտրում, կազինոյի պատին թաքուն գրեք. «Առյուծին թոշակի ուղարկել»: Դա Առյուծին հաստատ կհանի հավասարակշռությունից:

Կույս. 24 օգոստոս - 23 սեպտեմբեր

Տեսնելով սեղանին թափթփված խաղաքարտերը` Կույսը կոկիկ կդասավորի դրանք և անմիջապես… դեն կշպրտի: Ծայրահեղ դեպքում եթե անգամ խաղա էլ, ապա «իքս-զրո»: Պարտություն կրելիս Կույսը պատրաստ է ամեն ինչի: Նույնիսկ ամուսնանալ հակառակորդի հետ` միայն թե հետ բերի տանուլ տվածը:

Կշեռք. 24 սեպտեմբեր - 23 հոկտեմբեր

Սթափ վիճակում նրանք տարբերվում են ամեն ինչ մանրակրկիտ քննարկելու և ցանկացած հիմարություն ծանրութեթև անելու զզվելի սովորությամբ: Կշեռքի հետ այսպիսի երկար պարտիան մաշեցնող է հակառակորդի համար: Բայց… ուրիշ ելք կա: Գովաբանիր Կշեռքի հենց նոր արած քայլը: Նույն րոպեին նա քեզ կասի, որ լավ չի խաղացել ու ինքն էլ դրանից կնեղվի:

Կարիճ. 24 հոկտեմբեր - 22 նոյեմբեր

Ի ծնե խաղանենգ է: Կարիճի մոտ «նշան» է արված ամեն ինչ` թե՛ խաղաքարտերը, թե՛ բիլիարդի կին, թե՛ գոլֆի դաշտը, թե՛ նույնիսկ շախմատի քարերը: Այնպես որ, հաղթել մի՛ էլ փորձիր, թե չէ` կդառնաս թիվ մեկ թշնամին: Կարիճին հեշտ է ճանաչելը ցիանակալիումի սրվակով, որը նա միշտ պահում է «ընկերների համար»: Սիրած թիվը «աչկոն» է:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր - 21 դեկտեմբեր

Նա սկզբում ասում և անում է, հետո միայն մտածում: Ընդ որում` ավելի շատ խոսում է, քան մտածում: Աղեղնավորները պաշտում են ռիսկը: Նրանք արկածախնդիր են, որոնց համար միևնույն է` ինչ են խաղում: Նրանցից քչերը բաց կթողնեն վիճակախաղով, «ռուլետկայով» ավելին, ձիարշավում բախտը փորձելու հնարավորությունը: Վայ նրան, ով կհայտնվի նրանց «սմբակների» տակ. ցանկացածին ցույց կտան` ինչի են ընդունակ:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր - 20 հունվար

Ցանկացած խաղում Այծեղջյուրից օգուտ կա: Հասնում է նրան, որ կարող է կանաչ մահուդը պարզապես օգտագործել որպես արոտավայր: Չափից դուրս հանդարտ է, չի նեղանում, երբ պարտվածները քավության նոխազ են դարձնում հենց իրեն: Անընդհատ կրկնում է. «Սերը… Այծեղջյուրին էլ է կպչում»:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար

Նա էքսցենտրիկության և պրակտիկ մտածողության ահեղ խառնուրդ է: Նրա պետքն էլ չէ, որ կարող է սմոքինգով ու առանց գուլպաների հայտնվել խաղատանը: Չէ՞ որ դա այնքան բնական է… նրա համար, բնականաբար: Ջրհոսի մտավոր ունակությունները հիմարությունից մինչև փայլուն հանճարեղության են հասնում: Ինտուիցիան, մտքերը կարդալու ունակությունը նրան վտանգավոր հակառակորդ են դարձնում:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ

Ձկներն այնքան թքած ունեն ամեն ինչի վրա, որ միշտ հաղթում են, եթե նույնիսկ չգիտեն խաղի կանոնները: Խաղի ընթացքում ժամանակ առ ժամանակ քթի տակ երգում են: Պարտիաների արանքում սիրում են բարկացնել հակառակորդին` փորձելով «ընկնել» վրան: Ձախողումից բարկացած Ձկները գլխից են «հոտում», իսկ խոշոր գումար շահելիս միանգամից ձգտում են օտար ջրեր:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай