Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ–ը եւ Ռուսաստանը Սիրիայում հասել են ակնհայտ բախման կետի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ–ը եւ Ռուսաստանը Սիրիայում հասել են բացահայտ հակամարտության կետին։ Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ երրորդ ուժի ձեռքով ընթացող ցանկացած պատերազմ ունենում է իր վերջը։ «Սիրիայում այդ լիմիտն արդեն սպառվել է։ ԱՄՆ–ը եւ Ռուսաստանն արդեն հասել են ակնհայտ բախման կետին։ Դա նշանակում է, որ մենք տարածաշրջանային կամ համաշխարհային պատերազմի շեմին ենք»,– ասել է փոխվարչապետը «Անադոլու» գործակալությանը։
Նա նշել է, որ Սիրիան պատկանում է սիրիացիներին։ «Մենք սիրիացի ժողովրդին չպետք է սովորեցնենք, թե ինչպես կառավարել երկիրը։ Դա չպետք է անի ո՛չ Ասադը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ էլ Ռուսաստանը կամ Իրանը։ Այդ որոշումը պետք է կայացնի սիրիացի ժողովուրդը»,– նշել է նա։
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



