Դավիդ դե Խեան չի ցանկանում երկարաձգել «Ման. Յունայթեդի» հետ պայմանագիրը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի ցանկանում երկարաձգել անգլիական ակումբի ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը:
«As»-ը հաղորդում է, որ դե Խեան համոզված է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը միտումնավոր է ձախողել «Ռեալ» տեղափոխությունը, որպեսզի իրեն փակուղում թողնի և նոր պայմանագիր առաջարկի: 24-ամյա իսպանացին հրաժարվում է ապագան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապելու տարբերակից, սակայն նրա գործակալ Ժորժե Մենդեշը հորդորում է երկարաձգել պայմանագիրը, քանի որ միայն այս ձևով հիմնական կազմ վերադառնալու հնարավորություն կստեղծվի: Դավիդ դե Խեայի որոշման վրա կարող է ազդել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով արդեն հայտարարել է՝ ակումբում խաղաժամանակ չստանալու դեպքում դե Խեան ազգային ընտրանի չի հրավիրվի:
Հիշեցնենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Դավիդ դե Խեան դեռևս խաղաժամանակ չի ստացեկ: