Նիկիտա Սիմոնյանը դարձել է աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանը
СПОРТՀայկական ֆուտբոլի լեգենդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը կլինի 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Շատ հաճելի է արժանանալ նման պատվի: Չեմ կասկածում, որ աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքները լավ կանցնեն: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգա նաև Ռուսաստանի ազգային թիմը»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Հոկտեմբերի 12-ին իր 90-ամյակը տոնեց ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը:
Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



