Կիբեռանվտանգության համաշխարհային ծախսերը մինչեւ 2020 թվականը կհասնեն 100 մլրդ դոլարի
ОБЩЕСТВОԹվային անվտանգության ոլորտում ապրանքների եւ ծառայությունների գլոբալ շուկան ՏՏ-ծառայությունների ընդհանուր շուկայից կրկնակի ավելի արագ Է աճելու եւ մինչեւ 2020 թվականը կգերազանցի 100 մլրդ դոլարը: Այս կանխատեսումը, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, արել են International Data Corporation-ի (IDC) փորձագետները:
Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները:
2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը (31,5 մլրդ դոլար), երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան Է (19,5 մլրդ դոլար), երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որը, ինչպես սպասվում Է, աճի առաջատարը կդառնա հաջորդ հինգ տարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



