Մոսկվայում չեն բացառում Լավրովի եւ Քերիի երկկողմ հանդիպումը Լոզանում
ПОЛИТИКАՄոսկվայում չեն բացառում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի երկկողմ հանդիպումը Լոզանում՝ հոկտեմբերի 14-ին Սիրիայի շուրջ կայանալիք բանակցությունների շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:
Ավելի վաղ հայտնի Է դարձել Սիրիայի շուրջ նախարարական հանդիպման անցկացման մասին, որին մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ տարածաշրջանային տերություններ, մասնավորապես, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: Պետդեպում նույնպես չեն բացառել, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են երկկողմ հանդիպում անցկացնել:
«Նման հանդիպումը չի բացառվում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



