Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ուս-թուրքական համատեղ պատասխա՞ն ԱՄՆ-ին

БЛОГ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքական haberler.com-ն այսօր տեղեկություն է տարածել,որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ԵԽԽՎ շրջանակներում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևայի Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցին, հայտարարել է."Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը առաջ են քաշել որոշ կառուցողական առաջարկներ...Օրակարգում է Ադրբեջանին առնվազն 5 օկուպացված շրջանների վերադարձը...Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով և մենք հավանել ենք...Մենք սա քննարկել ենք նաև ադրբեջանական կողմի հետ...": 

Հիշեցնեմ,որ այս տարվա օգոստոսին նույն բովանդակությամբ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,սակայն ՌԴ նախագահ Վ.Պուտինը չէր ցանկացել այն մեկնաբանել՝հայտարարելով."Ես ենթադրում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի կամ որեւէ այլ երկրի նախագահի հայտարարությունները..." 
Չավուշօղլուի այս հայտարարությանը պետք է արձագանքի ՀՀ ԱԳՆ և պետք է այն լինի շատ խիստ...Միևնույն ժամանակ Երևանը պետք է բացատրություններ պահանջի պաշտոնական Մոսկվայից,որի անունից ևս բարբաջում էր թուրք արտգործնախարարը...Չավուշօղլուն գնդակը նետել է ռուսների կիսադաշտ և հիմա բոլոր շահագրգիռ կողմերի հայացքն ուղղված է դեպի Կրեմլ... 
Իսկ ավելի ճիշտ դեպի Երևան, ուր վաղը ժամանելու է ՌԴ նախագահ Վ.Պուտինը... Մինչ բոլորս սպասում ենք ռուսական կողմի բացատրությանը,կարելի է ենթադրել,որ Չավուշօղլուի այս հայտարարությունն ունի մի քանի նպատակ.
1.Այն համաձայնեցված է Մոսկվայի և Անկարայի միջև,և համատեղ ռուս-թուրքական պատասխանն է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին,որը, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով 8-րդ ամենամյա համաժողովում, որ Վաշինգտոնում կազմակերպել էին Ասպենի գիտահետազոտական ինստիտուտը և "Atlantic" շաբաթաթերթը, սկզբունքորեն հայտարարել էր,որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը "ներկայումս կարգավորման հնարավորություն չունի, նախևառաջ պատրաստ չեն ղեկավարները...Հիմա,Չավուշօղլուն Վաշինգտոնին հասկացնում է,որ Մոսկվան Արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակն ունի,որն ընդունելի է Անկարայի և Բաքվի կողմից....Հիշեցնեմ,որ Քերիի այս հայտարարությանը բավական հիստերիկ արձագանքեց Իլհամ Ալիևը...
2.Անկարան և Բաքուն փորձում են օգտվել այն իրավիճակից,որում հայտնվել է պաշտոնական Մոսկվան վերջին մեկ ամսվա մեջ...Չավուշօղլուն Պուտինին հասկացնում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սերտացում "իզգոյ" Մոսկվան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից և նրա կովկասյան ֆիլիալ Ադրբեջանից կարող է սպասել միայն "օգոստոսյան առաջարկները" հիմա իրականացնելուց հետո...Իրավիճակը շատ է նմանվում 1921 թ-ին,երբ միջազգային հանրության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանին և Քեմալական Թուրքիային ուրիշ բան չէր մնում անել,քան միմյանց հետ օրինական ուժ չունեցող պայմանագրեր կնքելը,որոնց հետևանքով Հայաստանը զրկվեց իր պատմական տարածքներից,իսկ ռուս-թուրքական հարաբերություններն էլ դարձան եղբայրական...Սակայն այդ "եղբայրությունը" շատ կարճ տևեց... 
3.Կարելի է ենթադրել,որ Մ.Չավուշօղլուի կողմից կազմակերպված այս տեղեկատվական արտահոսքը միտումնավոր արվեց հենց այսօր՝ՌԴ նախագահ Վ.Պուտինի Երևան այցելելու նախօրեին և համաձայնեցված էր Վաշինգտոնի և Բրյուսելի հետ...Այսպիսով Անկարան բավական բացասական աստառ տվեց Պուտինի հայաստանյան այցին՝միևնույն ժամանակ կասկած հարուցելով հայ հասարակության մոտ,որ Պուտինյան Ռուսաստանը բացարձակ չի տարբերվում Բոլշևիկյան Ռուսաստանից,որը շատ հեշտությամբ դավաճանում էր իր ռազմավարական գործընկերներին՝դավադրորեն նրանց թիկունքում բանակցելով վերջիններիս թշնամիների հետ... Հ.Գ.Ամեն դեպքում պաշտոնական Երևանը պետք է շատ խիստ արձագանքի Անկարայից հնչող այս վայրահաչությանը,ինչպես նաև բացատրություններ պահանջի իր ռազմավարական գործընկեր Պուտինից...

Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank