Տորոնտոյում մետրոյի աշխատանքի խափանման պատճառով շուրջ 125 հազար ուղևոր է տարհանվել
МЕЖДУНАРОДНОЕԽափանվել է Կանադայի Տորոնտո քաղաքի մետրոյի համակարգը, խնդիրները շարունակվել են ավելի քան մեկուկես ժամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ մետրոյի չորս գիծ առավոտյան պիկ ժամին փակ է եղել 95 րոպե: Սնուցման խափանման պատճառով շարքից դուրս են եկել գետնուղու բոլոր հաղորդակցական համակարգերը:
Մետրոպոլիտենի կայարաններից տարհանվել են շուրջ 125 հազար ուղևորներ, բայց մարդկանց տեղափոխելու համար լրացուցիչ ավտոբուսներ չեն տրամադրվել:
Հուլիսին Տորոնտոյում անցկացվելու են Պանամերիկյան խաղերը: Սպասվում է, որ դրանց կմասնակցի շուրջ 10 հազար մարզիկ և 250 հազար հանդիսական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



