Դոնի Ռոստովում Ջոննի Դեպպի նմանակն է հայտնվել
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Դոնի Ռոստովում 42-ամյա Ալեքսանդր Պադուկովին հաճախ են փողոցում կանգնեցնում՝ իր հետ լուսանկարվելու համար: Բանն այն է, որ Ալեքսանդրը շատ նման է 53-ամյա դերասան Ջոննի Դեպպին: Ինչպես նշում է woman.ru-ն՝ նրանք իրոք շատ ընդհանուր գծեր ունեն:
Կայքի փոխանցմամբ աստղերի նմանակները ևս հետաքրքրում են մեդիային: Նրանք ոչ պակաս կարևորություն ունեն, քան բնօրինակները:
Այս անգամ Ռուսաստանում Ջոննի Դեպպի նմանակն է հայտնվել, և լրատվամիջոցների ուշադրությունը միանգամից նրա կողմն է շրջվել:
woman.ru-ն գրում է, որ նրանք նաև նման ճակատագրեր ունեն. երկուսն էլ երիտասարդ տարիքում դիմահարդար աղջիկների հետ են ամուսնացել, երկուսն էլ երաժշտությամբ են զբաղվում և դերասան են:
Այժմ Ալեքսանդրի ընկերները փորձում են կապ հաստատել Դեպպի աշխատակազմի հետ, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն դերասանի նմանակին: