Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սահմանի լարվածությունը չի կարող հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի

МЕЖДУНАРОДНОЕ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ սահմանի լարվածությունը չի կարող հանգեցնել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, չնայած սադրանքները դեռ կշարունակեն:

«Սա Ադրբեջանի ձեռագիրն է, մշտապես պրովոկացիաներ սկսել սահմանի երկանքով մեկ, քանի որ ոչ մի այլ բանի ի վիճակի չեն, բայց լայնամասշտաբ հարձակում սկսել Հայաստանի և Ղարաբաղի վրա, իրենք հնարավորություն չունեն: Եթե ռեալ ունենային՝ կսկսեին»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա ցավով նկատեց, որ այդ սադրանքները մարդկային կյանքեր են տանում, կրկնակի ու եռակի չափով նույն Ադրբեջանում, բայց դա էլ ադրբեջանական իշխանություններին չի կանգնեցնում:

Այդքանով հանդերձ գեներալը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի պատասխանը պետք է լինի սթափ, բայց ոչ միայն պատասխան գործողությունների տեսքով, այլ ավելի հարձակվողական:

«Համարժեք պատասխանն այնքանով է, որ լիարժեք պատասխան տալիս ենք, բայց ոչ ավելին: Մենք ունենք շատ ավելի հնարավորություններ, բայց այդ  հնարավորությունները չենք ուզում օգտագործել: Մեր գործողությունները միայն պատասխան քայլեր են, ոնց որ թե սպասում ենք սկսեն և նոր մենք նրանց հակադարձում ենք: Բայց կարանք, մինչև այդ մեր գործողություներով սկսել և առաջ գնանք»,-ասաց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը հիշեցրեց, որ ինքը շատ լավ գիտի, թե ադրբեջանական բանակը և զինվորը ինչի են ընդունակ: Ըստ նրա, ո՛չ քանակը, ո՛չ էլ մեծ զինատեսակներ օգտագործելը բավարար չեն ուժ ցուցադրելու համար:

«Ադրբեջանցիները լավ գիտեն, որ հող չունեն հետ վերցնելու, ու նրանց ստիպել առաջ գնալ՝ դժվար կլինի: Նրանց մոտ խուճապը արագ է սկսվում ու կտրուկ քայլերը կարող են լռեցնել նրանց»,-ասաց նա:

Ազատամարտիկների առաջին գիծ մեկնելը, գեներալը բավարար է համարում, չնայած չի կարծում, որ դրա կարիքը բանակն ունի: «Նախ դրանով ադրբեջանական կողմի մոտ խուճապ է առաջանում և հետո էլ մեր տղաների մարտական ոգին էլ ավելի է բարձրանում»,-ասաց նա՝ խոսելով Արցախի 100 ազատամարտիկների առաջին գիծ մեկնելու մասին:

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, թե չի կարծում, որ զուտ բանակցային գործընթացով է պայմանավորված Ադրբեջանի ակտիվանալը: «Ադրբեջանը սրանով առաջին հերթին իր ներքին խնդիրներն է լուծում: Նրանք ունեն հարստություն և դա պահել է պետք: Իրենք չեն ուզում խաղաղություն, ինչը ավելի քան ակնհայտ է: Իրենց պետք է մշտապես լարվածություն պահեն և դա պետք  է իրենց ղեկավարությանը, որպեսզի իրենց հարստությունը  ու նավթից եկող գումարները իրենց գրպանում մնա: Իրենք հարստություն են կուտակում և չեն ուզում այդ կռիվը պրծնի»,- ասաց նա և նշեց, թե վստահ է, որ Ադրբեջանի ժողովուրդը չի հավատում իր ղեկավարությանը:

«Ժողովրդին դժվար է խաբել, ինչ էլ ասեն, ինչ սուտ քարոզչություն էլ տանեն, միշտ ժողովուրդը հասկանում է՝ որտեղ է սուտը,  ինչ է կատարվում, հասկանում են, որ Ղարաբաղը իրենցը չի և չի էլ եղել, իսկ Լենինի արձանի պես Հեյդար Ալիևի արձանները Ադրբեջանով մեկ կանգնեցնելով, ոչինչ չեն համոզի»,-ասաց նա:

Ըստ գեներալի, այստեղ անելիք ունի նաև միջազգային հանրութունը, որը պետք է հասցեական սաստի Ադրբեջանին, նման սադրանքների գնալու համար: «Մենք պետք է շատ հանգիստ, բայց սառը դատողությամբ գործենք»,-ասաց նա:

Գեներալ-մայոր, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Աստվածատուր Պետրոսյանը նույն համոզման է՝ պատերազմ չի կարող սկսվել, որովհետև Ադրբեջանն այդ ուժը չունի և չի էլ ուզում խնդրի կարգավորում:

«Մեր ազգաբնակչությունն իր համար բոլոր վերլուծությունները կատարում է, առաջնային գծում ոչ մի լարվածություն ու խուճապ չկա, ընդհակառակը, զինվորները դիրքերում են մարտական բարձր ոգևորությամբ»,-ասաց նա:

Աստվածատուր Պետրոսյանն էլ նույն համոզման է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ազգաբնակչությանը համոզելու խնդիր ունի: «Ուղղակի լարվածություն են ստեղծում, և իրենք իրենց քարոզչությունը ապահովեն: Ադրբեջանական բնակչությանը ոչ մի կռիվ էլ չունի հայկական կողմի հետ, էդ կռիվ հրահրողը ղեկավարներն են, որոնք այլ խնդիր են լուծում, շատ լավ իմանալով, որ իրենց առաջ ուժ կա կանգնած»,-ասաց նա:

Խոսելով անհրաժեշտության մասին, թե պե՞տք է արդյոք զինվորներին օգնության գնան ազատամարտիկները, Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ դրա կարիքը բանակը չունի:
«Անկախ նրանից, նախարարը իրավունք է տվել, որ ինքնապաշտպանական ուժերը գնան սահման թե չէ, բայց տեղի յուրաքանչյուր սահմանամերձ գյուղ ու քաղաք իր պաշտպանական ուժերն ունեն,  որոնք ցուցակագրված են և մշտապես հերթապահում են և՛ առաջին գծում, և՛ երկրորդ գծում, զինվորների հետ, առանց ավելորդ աժիոտաժի: Միշտ էլ պարբերաբար զինվորի կողքին կանգնած են ոչ միայն պայմանագրային բանակով, այլ նաև ձևավորված ուժով»,-ասաց նա։

Աստվածատուր Պետրոսյանը հավելեց, թե զորքի թվաքանակը չի կարևոր: «Թվաքանակի ավելացնելու հարց չկա, կարևորը պատրաստվածությունն է,  որ բանակը ունի: Այն քայլերը, որ արվում են երկու-երեք անգամ կարողանում ենք պատասխանել, և հավատացեք, ուղղակի դրանք ամեն կերպ հակառակ կողմը թաքցնում է»,-նշեց նա:

 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян