Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աղեղնավորներին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում. Հոկտեմբերի 14-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Մինչ երեկո Խոյերին խորհուրդ չի տրվում արմատական փոփոխություններ սպասել ո՛չ իրադրության, ո՛չ տրամադրության, ո՛չ ինքնազգացողության մեջ: Էներգիա կարելի է կուտակել դրական զգացմունքների միջոցով, օրինակ՝ երաժշտություն լսելով: Կարելի է զբաղվել մաքրությամբ, լինել միայնության մեջ, զբոսնել, քնել, երազել հաճելիի մասին: Երեկոյան ձեզ սպասվում է ակտիվություն, որը կարող է արտահայտվել ամեն ինչին ի հեճուկս գործելու ցանկությամբ:

Ցուլ

Ցուլերը, կախված տրամադրությունից, կարող են պահպանել չափավոր ակտիվություն կամ իրենց լիակատար հանգիստ թույլ տալ: Մինչ երեկո իրադրությունը ձեր նկատմամբ բարեհաճ կլինի, մարդիկ՝ հավատարիմ, շատ խնդիրներ կարելի է արհամարհել: Օրվա սկզբում հաճույք կպատճառեն գնումները, սիրելի զբաղմունքը, ռոմանտիկ հանդիպումը: Սակայն պատկերը կարող է նկատելիորեն փոխվել երեկոյան:

Երկվորյակ

Երկվորյակներին մինչ երեկո դժվար կլինի կենտրոնանալ մեկ նպատակի վրա, ցանկությունները հակասական կլինեն: Նմանապես դժվար կլինի դադարեցնել հաճելի զբաղմունքը և անցնել աշխատանքի, որը ձեզ չի հետաքրքրում: Օրվա վերջում իրադարձությունները կօգնեն ազատվել երկակիությունից, կենտրոնանալ գլխավորի վրա: Բացառված չեն որոշ նորությունները: Օգտակար կլինի շփվել ընկերների հետ, որպեսզի կողքից դիտեք ձեզ կամ այլ դիտանկյունից նայեք ձեր գաղափարին:

Խեցգետին

Քանի երեկոն վրա չի հասել, Խեցգետինները կարող են ապավինել հոտառությանը, մնալ իրենց համար հարմար ռեժիմում: Իրադրությունը թույլ կտա սպասել, չմիանալ նոր գործերի, առաջնայնությունը տալ զգացմունքներին, ստեղծագործությանը, երազանքներին: Էներգիա կստանաք սիրուց, երաժշտությունից: Հնարավոր է հետաքրքրություն արվեստի, հոգևոր կյանքի նկատմամբ: Երեկոյան, այսպես թե այնպես, ստիպված կլինեք դուրս գալ հարմարավետության գոտուց:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար հագեցած գրաֆիկ ծրագրել, սակայն արժե նկատի ունենալ, որ երեկոյան հնարավոր են հրատապ հոգսեր: Հնարավոր է, որ դեպքերն արագություն ստանան, և դուք, որոշ ջանքեր ներդնելով, ավելի շուտ հասնեք արդյունքի, քան ենթադրում էիք: Կարող եք անսպասելի տեղեկատվություն, լավ առաջարկ ստանալ: Այդ պահին լիովին պատրաստ լինելու համար առավոտյան և ցերեկն արժե խուսափել ծանրաբեռնվածությունից:

Կույս

Օրվա սկզբում Կույսերը կախյալ կլինեն մարդկանցից կամ իրավիճակից, սակայն դա անհարմարություններ չի պատճառի: Սպասումը հարմարավետ, հաճելի կլինի: Կարող են հետաքրքրություն ներկայացնել միջավայրի նրբությունները, ուրիշի պահվածքի թաքուն շարժառիթները: Երեկոյան կա՛մ կփարատվեն կասկածները, կա՛մ ուշադրությունը նոր օբյեկտի վրա կկենտրոնանա: Հնարավոր են հրատապ ծախսեր, անսպասելի գնումներ և վճարումներ:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում օրվա հիմնական մասն անցկացնել մեղմ ռեժիմով: Իրավիճակը կարող է պահանջել առօրյա պարտականությունների կատարում, սակայն չարժե ձեր ուսերին հավելյալ բեռ վերցնել: Օրվա վերջում ձեզանից կպահանջվի երկխոսություն վարելու ունակություն: Ձեզ կարող են ներքաշել երկխոսության մեջ և անել առաջարկ, որի քննարկումից չի կարելի հրաժարվել: Բացառված չէ, որ դա պատվի, ինքնասիրության հարց լինի:

Կարիճ

Կարիճներն օրը լավ տրամադրությամբ կդիմավորեն, իրենց համար հաճելի կամ շահեկան վիճակում կլինեն, կարող են մինչ երեկո նվիրել իրենց սիրելի մարդկանց կամ զբաղմունքներին: Ներդաշնակություն կտիրի սիրային հարաբերություններում, հոգում, շրջակա միջավայրում: Հնարավոր է հաջող գնում, փոխհատուցում: Երեկոյան կտրուկ կաճի վեճերի, անհետաձգելի ուղևորությունների հավանականությունը: Ցանկացած գործողություն կարող է ուղեկցվել տարաձայնություններով:

Աղեղնավոր

Աղեղնավորներին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում օրվա վերջում: Առավոտյան և ցերեկը չարժե դուրս գալ առօրյայի շրջանակներից: Եթե հնարավորություն կա, արժե լինել տանը կամ այլ վայրում, որտեղ հանգիստ կարելի է ազատություն տալ կուտակված զգացմունքներին: Երեկոն պայմաններ կստեղծի առաջխաղացման համար: Արժե նախապատրաստվել արագ տեմպերի, լարված բանակցությունների, անհետաձգելի գործողությունների:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է հանգիստ օր, բայց անհանգիստ երեկո: Չարժե ինչ-որ բան ծրագրել. կյանքն այլ կերպ կտնօրինի: Ստեղծագործությանը, գնումներին, անձնական կյանքին ավելի լավ է հատկացնել օրվա առաջին կեսը: Օրվա վերջում կուրվագծվեն անհետաձգելի և շատ էներգիա խլող գործեր: Կարող են հասունանալ հրատապ հանդիպումներ, անհետաձգելի գործողություններ, սթրեսային պահեր շփման մեջ, կենցաղում, բիզնեսում:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը կանցնի փոփոխական հաջողությամբ: Առավելագույն ակտիվություն սպասվում է օրվա երկրորդ կեսին: Շփման մեջ, ճանապարհին, ցանկացած գործի ընթացքում դժվար կլինի պահպանել դիվանագիտությունը: Բացված գործունեության դաշտին արժե մոտենալ առանց շտապողականության, շրջահայացությամբ, այլապես շատ ջանքեր անիմաստ կանցնեն, կամ անպետք խնդիրներ ի հայտ կգան, ընդհուպ մինչև վեճեր, վնասվածքներ:

Ձկներ

Ձկների համար օրվա սկիզբն անխռով կլինի: Մինչ կեսօր ընկած ժամանակահատվածը լավ հնարավորությունների ժամանակ է, միայն եթե ձեզ չդավաճանի սեփական ծուլությունը կամ պասիվությունը: Երեկոյան իրադարձությունները ձեզ դուրս կբերեն հարմարավետության գոտուց, սակայն դա ավելի շուտ մասնակցության հրավեր, նոր հնարավորություն կլինի: Եթե շփվող կամ նախաձեռնող չեք, կարող եք հրաժարվել փորձարկումից, խուսափել բանավեճից:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса