Կինը մոտ 50կգ նիհարել է՝ հարսանիքին շքեղ տեսք ունենալու համար
ЛАЙФՏեխասից Հեյլի Սմիթը նիհարել է մոտ 50կգ իր կյանքի ամենակարեւոր եւ նշանակալից օրը՝ հարսանյաց հանդեսին, շքեղ տեսք ունենալու համար։

24-ամյա Հեյլին կշռում էր 125կգ, երբ իր բոյֆրենդից ստացավ ամուսնության առաջարկ։ Իհարկե, աղջիկը չմերժեց սիրելիին։ Բայց ուրախանալուց զատ նա սկսեց մտածել՝ եթե այդ տեսքով ներկայանա հարսանիքին, չի ցանկանա հարսանեկան լուսանկարները հրապարակել սոցցանցերում։ Ուստի, հարկավոր էր նիհարել մինչեւ նշանակված օրը։

Այսպիսով, շիկահեր գեղեցկուհին առավոտյան սկսում է վազել, անառողջ սնունդը փոխարինում է մրգերով եւ բանջարեղենով, ինչպես նաեւ օրական 2 ժամ մարզվում։

Արդյունքում հարսանյաց խնջույքին ներկայանում է մոտ 76կգ գեղեցկուհի, որը հագել էր իր երազանքների զգեստն ու լիարժեք վայելել այդքան սպասված օրը։


Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



