Ռուսաստանը կարող է դիտարկել Թուրքիային ՀՕՊ մատակարարելու տարբերակը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը կարող է վերանայել Թուրքիային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քար տուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցին:
«Իրոք, Պուտինի և Էրդողանի քննարկած թեմաների օրակարգում եղել են հարցեր` կապված պաշտպանական համակարգում համագործակցության հետ: Հիշատակվել են ՀՕՊ տարբեր համակարգեր: Թուրքական կողմի ցանկության պարագայում Ռուսաստանը կարող է վերանայել դրանք տարբեր ձևերով Թուրքիային մատակարարելու հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` հավելելով, որ դա չափազանց զգայուն հարց է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



