Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը երգչուհի Օլգա Այվազյանի «Շիկահեր աղջիկ» տեսահոլովակի մասին արդեն պատմել է: Էկրանային դադարից հետո երգչուհու նոր տեսահոլովակը, սակայն, հայտնվեց քննադատությունների կենտրոնում. «Շիկահեր աղջիկ» տեսահոլովակում Օլգա Այվազյանին մեղադրում են համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Քրիստինա Ագիլերայի երիտասարդ տարիների ոճը կրկնօրնակելու մեջ:
Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Օլգայի հետ, ով մեզ հետ զրույցում նախ նշեց, որ չի սրտնեղում քննադատություններից.
«Ես գիտակցում եմ, որ եթե ընտրել եմ այս ուղին, ուրեմն քննադատություններից հեռու լինել չեմ կարող ու դա շատ նորմալ եմ համարում: Կարծում եմ` քննադատությունները լինում են այն ժամանակ, երբ դիտում են տվյալ աշխատանքը»,- նշեց նա:
Անդրադառնալով Քրիստինա Ագիլերայի երիտասարդ ոճին նմանակելուն` Օլգան ընդգծեց.
«Այո, մազերի գույնի առումով ես նմանակել եմ Քրիստինա Ագիլերային եւ շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ նմանացնում են նրան, չէ որ նա շատ հայտնի ու տաղանդավոր երգչուհի է: Բացի այս, այնպես չէ, որ Քրիստինա Ագիլերան էլ ինչ-որ մեկից չի ընդօրինակել, այնպես չէ, որ գունավոր մազերն իր մտահղացումն է: Առհասարակ` ժամանակ առ ժամանակ նորաձեւության մեջ ամեն ինչ կրկնվում է եւ հնարավոր չէ այս ասպարեզում նոր գյուտ անել: Ինչ վերաբերվում է նրա երիտասարդ ոճին նմանակելուն, այ այստեղ համաձայն չեմ, քանի որ գունավոր մազերը հիմա էլ շատ թրենադային են ու նույն Քրիստինա Ագիլերան վերջերս թողարկած տեսահոլովակում եւս այդ ոճով ներկայացավ»: