Քիմ Քարդաշյանը վերահրատարակել է իր Selfish գիրքը
ФОТО2015 թվականի օգոստոսին Քիմը հրապարակել էր իր՝ սելիֆիների գիրքը: Սակայն հիմա Քիմի մերկ և կլորացած փորիկով լուսանկարը նույնպես անմահացվելու է այդ գրքի մեջ: 35-ամյա ռեալիթի աստղը վերահրատարակելու է 2015-ի իր՝ լուսանկարների գիրքը՝ Selfish-ը՝ լրացուցիչ լուսանկարներով:
Գրքի նոր տարբերակը լույս կտեսնի մյուս երեքշաբթի օրը և կշշմեցնի ընթերցողներին իր համարձակ լուսանկարներով:
Գրքի մեջ է լինելու նաև Քիմի՝ հղի ժամանակ մերկ լուսանկարը:
Քիմը հրապարակել էր այդ լուսանկարը, քանի որ լուրեր էին տարածվել, որ նա իրականում հղի չէ և իր երեխան փոխնակ մոր միջոցով է լույս աշխարհ գալու: Այս լուսանկարով Քիմը հերքել էր այդ բամբասանքները:
Գրքի սկզբնական տարբերակն ուներ 448 էջ, սակայն արդեն մեկ տարի է անցել է և գրքին ավելացել են ևս երկու «գլուխ»:
Անցած տարի լուրեր էին տարածվել, որ Քիմի գիրքը լավ չի վաճառվել, սակայն հրատարակիչները հերքել էին դա՝ ասելով, որ առաջին երեք ամսվա ընթացքում վաճառվել էր 125000 օրինակ:
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը