Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ստորագրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ՌԴ Օմսկի մարզի միջև համագործակցության հուշագիրը

ОБЩЕСТВО

Երեւանում հոկտեմբերի 14-ին կայացած հայ-ռուսական 5-րդ համաժողովի ընթացքում  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ ՌԴ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը ստորագրեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ՌԴ Օմսկի նահանգի  միջեւ հաստատված համագործակցության հուշագիրը: Ինչպես«Արմենպրես»-ին տե ղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, 13 հոդվածներից բաղկացած հուշագիրը հիմնականում ընդգրկում  է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հասարակական ոլորտները:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը, հանդես գալով ելույթներով, հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցությունը երկուստեք նպատակամղված ու  արդյունավետ աշխատանքով կյանքի կոչելու համար: Հուշագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով:» Հայ ևւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեր օրերում ձեռք է բերել նոր  բովանդակություն եւ առանձնահատուկ նշանակություն: Այսօր, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ եւ կառուցողական: Անցյալում մենք մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդները  միասին  են կերտել մեր ընդհանուր հայրենիքը եւ համատեղ ընտանիքում մերձեցրել մեր մշակույթները:

 Հայաստանի անկախացումից հետո կնքված ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը, Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ երկրներին եւ Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրին, Մաքսային ու Եվրասիական Տնտեսական Միություններին փաստում են, որ   էլ ավելի են մեկտեղվել մեր պետությունների ռազմաքաղաքական ու տնտեսական ընդհանուր շահերը, մեր  ժողովուրդների բարեկամական դարավոր կապերը, որոնք այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակներում: Այսօր Երեւանում կայացած Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրի անդամ երկրների նիստը եւս խոսում է մեր երկրների ռազմաքաղաքական դաշինքի հետագա ամրապնդման, ահաբեկչության եւ ընդհանուր արտաքին սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտության մասին:  Սակայն նույն գնահատականը դժվար է տալ  մեր երկու հանրապետությունների առանձին վարչական միավորների համագործակցության մասով, քանի որ նրանց ներուժը եւ հնարավորությունները դեռեւս լիարժեք չեն օգտագործվում: Նախկինում, 2009 թվականին, Գեղարքունիքի եւ Օմսկի վարչական միավորների միջեւ հաստատվել են աշխատանքային շփումներ, որոնք ինչ-որ տեղ նպաստել են այս հուշագրի ստորագրմանը:  Երեկ մենք Օմսկի նահան գապետ պարոն Նազարովի հետ մեր մարզում մանրամասնորեն քննարկել ենք համագործակցության հուշագրի բոլոր կետերը: Մեր անմիջական ու ջերմ հանդիպումը, բաց ու մանրակրկիտ քննարկումները մեզ հույս են ներշնչում, որ մեր կողմից  ստորագրված համագործակցության հուշագիրը կտա իր սպասելի արդյունքները, իսկ մեր համագործակցությունը մեծապես կնպաստի հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական, կրթական ու մշակութային հետագա կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար մենք ոչ միայն ձեւավորված ավանդներ ունենք, այլ նաեւ՝ համապատասխան ներուժ եւ նախադրյալներ»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Օմսկ քաղաքում այսօր ապրում է մոտ 50.000 հայ, որից մոտ 18.000-ը ներկայացնում են Գեղարքունիքի մարզը: Նրանք իրենց նպաստն են բերել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի եւ կրթության ոլորտներում: Տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ եւ  Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքում մենք կհասնենք ցանկալի արդյունքի, կունենանք քննարկումներ, կհստակեցնենք մեր կարեւոր անելիքները, կանենք հնարավորը, որպեսզի կյանքի կոչենք հուշագրից բխող բոլոր կետերը»-նշեց  նահանգապետ Վիկտոր Նազարովը:

Խոսրով Խլղաթյան

Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов